Բոլոր նախագծերը
Նախագիծ

Ամպային պահուստային ենթակառուցվածք Azure-ում՝ աջակցության ժամկետը լրացող տեղային համակարգի համար

Azure-ում ստեղծեցինք հնացող տեղային համակարգի ամպային պահուստ, որի ծախսը կազմեց դասական ամպային միգրացիայի ծախսի ընդամենը 20%-ը։

Աշխատածավալ
400 ժամ
Համագործակցության մոդել
Աութսորսինգ
Հաճախորդ
ՓՄՁ

Նախագծի նպատակները

Հաճախորդի տեղային (on-premises) սարքավորումների աջակցության ժամկետը մոտենում էր ավարտին, և անհրաժեշտ էր գտնել դրանցից հրաժարվելու ծախսարդյունավետ եղանակ։

Համակարգը ներառում էր՝

  1. ապարատային հիպերվիզոր, որի վրա աշխատում էր 18 վիրտուալ մեքենա
  2. տվյալների պահպանման սարք (storage appliance)
  3. էլեկտրոնային փոստի սերվեր
  4. ապարատային firewall

Ինչ արեցինք

Մանրամասն վերլուծությամբ համեմատեցինք ռիսկերը չեզոքացնելու 3 տարբերակի առավելություններն ու թերությունները՝

  1. Համակարգը տեղափոխել նոր սարքավորումների վրա։
  2. Ամբողջ համակարգը տեղափոխել Azure ամպային ծառայություններ։
  3. Ամպում ստեղծել պահուստավորման (backup) լուծում, որը տեղային համակարգի խափանման դեպքում կապահովի աշխատանքի անխափան անցումն ամպ։

Որոշվեց իրականացնել 3-րդ տարբերակը։

Ծախսերն օպտիմալացնելու և սպասարկումը պարզեցնելու համար պահուստային համակարգը կառուցեցինք Azure-ում և, որտեղ հնարավոր էր, օգտագործեցինք cloud-native ծառայություններ (պահոց, տվյալների բազա, փոստային սերվեր, մոնիթորինգի լուծում)։

Այս մոտեցման շնորհիվ ամպային տեղակայման ծախսերը կազմեցին դասական ամպային միգրացիայի ծախսերի ընդամենը 20%-ը։

Նախագծի թիմը

  • Azure ամպային ճարտարապետ
  • Ավագ Windows ադմինիստրատոր
  • Ավագ ցանցային ադմինիստրատոր

Ձեզ նմանատիպ նախագի՞ծ է պետք

Ամրագրեք անվճար 30 րոպեանոց խորհրդատվություն, և մենք կբացատրենք, թե ինչպես կմոտենանք դրան։