Օգտագործման պայմաններ
Սույն օգտագործման պայմանները (այսուհետ՝ «պայմաններ») իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր են Ձեր (անկախ նրանից՝ գործում եք անձամբ, թե ընկերության կամ այլ իրավաբանական անձի անունից, այսուհետ՝ «Դուք») և UCGP ՍՊԸ-ի (Գրիբոյեդովի փ. 44/31, Երևան, Հայաստանի Հանրապետություն, այսուհետ՝ «մենք») միջև։ Դրանք կարգավորում են Ձեր մուտքն այս կայք և դրա օգտագործումը։ Սույն պայմաններում «այս կայք» ասելով հասկացվում է նաև դրա հետ առնչվող, դրան հղված կամ այլ կերպ կապված ցանկացած այլ մեդիա ձև, մեդիա ալիք, բջջային կայք կամ բջջային հավելված։
Այս կայք մուտք գործելով՝ Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք սույն պայմաններն ամբողջությամբ և համաձայն եք, որ դրանք Ձեզ համար պարտադիր են։ Եթե համաձայն չեք սույն պայմանների որևէ դրույթի հետ, Ձեզ բացահայտորեն արգելվում է օգտագործել այս կայքը, և Դուք պետք է անհապաղ դադարեցնեք դրա օգտագործումը։
Լրացուցիչ օգտագործման պայմանները, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են հրապարակվել այս կայքում, հղման միջոցով բացահայտորեն ներառվում են սույն պայմանների մեջ։ Մենք իրավունք ենք վերապահում մեր բացառիկ հայեցողությամբ ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով փոխել կամ փոփոխել սույն պայմանները։
Այս կայքում տրամադրված տեղեկատվությունը նախատեսված չէ այն իրավազորություններում կամ երկրներում որևէ անձին կամ կազմակերպությանը տրամադրելու կամ նրանց կողմից օգտագործվելու համար, որտեղ նման տարածումը կամ օգտագործումը կհակասի օրենքին կամ այլ իրավական ակտին, կամ մեզ համար կառաջացնի այդ իրավազորությունում կամ երկրում գրանցվելու որևէ պահանջ։ Հետևաբար, այն անձինք, ովքեր որոշում են այս կայք մուտք գործել այլ վայրերից, դա անում են իրենց նախաձեռնությամբ և միանձնյա պատասխանատու են տեղական օրենքների պահպանման համար, եթե և այնքանով, որքանով տեղական օրենքները կիրառելի են։
Մտավոր սեփականության իրավունքներ
Եթե այլ բան նշված չէ, այս կայքը մեր սեփականությունն է։ Այս կայքի ամբողջ ելակետային կոդը, տվյալների բազաները, գործառույթները, ծրագրային ապահովումը, դիզայնը, աուդիո և վիդեո նյութերը, տեքստերը, լուսանկարները և գրաֆիկան (միասին՝ «Բովանդակություն»), ինչպես նաև դրանցում պարունակվող ապրանքային նշանները, սպասարկման նշանները և լոգոտիպերը (միասին՝ «Նշաններ») պատկանում են մեզ, գտնվում են մեր վերահսկողության ներքո կամ տրամադրված են մեզ լիցենզիայով։ Դրանք պաշտպանված են հեղինակային իրավունքի և ապրանքային նշանների մասին օրենքներով, մտավոր սեփականության այլ իրավունքներով և անբարեխիղճ մրցակցության մասին օրենքներով, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների օրենքներով, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով։
Բովանդակությունը և Նշանները այս կայքում տրամադրվում են «ինչպես կա» սկզբունքով՝ միայն Ձեր տեղեկացման և անձնական օգտագործման համար։ Բացառությամբ սույն պայմաններով բացահայտորեն նախատեսված դեպքերի՝ առանց մեր նախնական գրավոր բացահայտ թույլտվության արգելվում է այս կայքի որևէ մասը, ինչպես նաև որևէ Բովանդակություն կամ Նշան պատճենել, վերարտադրել, համախմբել, վերահրապարակել, վերբեռնել, տեղադրել, հրապարակայնորեն ցուցադրել, կոդավորել, թարգմանել, փոխանցել, տարածել, վաճառել, լիցենզավորել կամ այլ կերպ օգտագործել որևէ առևտրային նպատակով։
Եթե Դուք իրավունք ունեք օգտվելու այս կայքից, Ձեզ տրամադրվում է սահմանափակ լիցենզիա՝ մուտք գործելու այս կայք և օգտագործելու այն, ինչպես նաև ներբեռնելու կամ տպելու Բովանդակության ցանկացած հատվածի պատճենը, որին Դուք պատշաճ կերպով մուտք եք ստացել, բացառապես Ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման համար։ Մենք վերապահում ենք այս կայքի, Բովանդակության և Նշանների նկատմամբ բոլոր այն իրավունքները, որոնք Ձեզ բացահայտորեն չեն տրամադրվել։
Օգտատիրոջ հավաստիացումներ
Օգտագործելով այս կայքը՝ Դուք հավաստում և երաշխավորում եք, որ՝
- Ձեր ներկայացրած գրանցման բոլոր տվյալները կլինեն ճշմարիտ, ճշգրիտ, արդիական և ամբողջական,
- Դուք ունեք անհրաժեշտ գործունակություն և համաձայն եք պահպանել սույն պայմանները,
- Դուք մուտք չեք գործի այս կայք ավտոմատացված կամ ոչ մարդկային միջոցներով՝ բոտի, սկրիպտի կամ այլ եղանակով,
- Դուք չեք օգտագործի այս կայքը որևէ անօրինական կամ չարտոնված նպատակով,
- այս կայքի Ձեր օգտագործումը չի խախտի որևէ կիրառելի օրենք կամ այլ իրավական ակտ։
Ներկայացված նյութեր
Դուք ընդունում և համաձայնում եք, որ այս կայքի վերաբերյալ Ձեր կողմից մեզ տրամադրված ցանկացած հարց, մեկնաբանություն, առաջարկ, գաղափար, կարծիք կամ այլ տեղեկություն (այսուհետ՝ «Ներկայացված նյութեր») գաղտնի չէ և դառնում է մեր բացառիկ սեփականությունը։ Մենք ունենք դրանց նկատմամբ բացառիկ իրավունքներ, ներառյալ մտավոր սեփականության բոլոր իրավունքները, և իրավունք ունենք առանց սահմանափակման օգտագործել և տարածել Ներկայացված նյութերը ցանկացած օրինական նպատակով՝ առևտրային կամ այլ, առանց Ձեզ հիշատակելու կամ Ձեզ փոխհատուցում վճարելու։
Դուք հրաժարվում եք ցանկացած Ներկայացված նյութի նկատմամբ հեղինակի անձնական ոչ գույքային (բարոյական) բոլոր իրավունքներից և երաշխավորում եք, որ Ներկայացված նյութերը Ձեր ստեղծածն են կամ որ Դուք իրավունք ունեք դրանք ներկայացնելու։ Դուք համաձայնում եք, որ Ներկայացված նյութերում որևէ սեփականության իրավունքի ենթադրյալ կամ փաստացի խախտման կամ յուրացման համար մեր նկատմամբ որևէ պահանջի իրավունք չեք ունենա։
Գաղտնիության քաղաքականություն
Մենք կարևորում ենք տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։ Խնդրում ենք ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը։ Օգտագործելով այս կայքը՝ Դուք համաձայնում եք, որ մեր գաղտնիության քաղաքականությունը, որը ներառված է սույն պայմանների մեջ, Ձեզ համար պարտադիր է։
Հեղինակային իրավունքի խախտումներ
Մենք հարգում ենք այլոց մտավոր սեփականության իրավունքները։ Եթե կարծում եք, որ այս կայքում կամ դրա միջոցով հասանելի որևէ նյութ խախտում է Ձեզ պատկանող կամ Ձեր վերահսկողության ներքո գտնվող հեղինակային իրավունքը, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ՝ օգտվելով ստորև՝ «Կապ մեզ հետ» բաժնում նշված կոնտակտային տվյալներից։
Գործողության ժամկետ և դադարեցում
Սույն պայմաններն ամբողջ ծավալով ուժի մեջ են այն ողջ ժամանակահատվածում, երբ Դուք օգտագործում եք այս կայքը։
Փոփոխություններ և ընդհատումներ
Մենք իրավունք ենք վերապահում մեր բացառիկ հայեցողությամբ ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով, առանց ծանուցման, փոխել, փոփոխել կամ հեռացնել այս կայքի բովանդակությունը։ Սակայն մենք պարտավոր չենք թարմացնել այս կայքում տեղադրված որևէ տեղեկություն։ Մենք նաև իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ, առանց ծանուցման, փոփոխել կամ դադարեցնել այս կայքի աշխատանքն ամբողջությամբ կամ մասնակիորեն։
Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև այս կայքի որևէ փոփոխության, գնի փոփոխության, աշխատանքի կասեցման կամ դադարեցման համար։
Մենք չենք կարող երաշխավորել, որ այս կայքը հասանելի կլինի միշտ։ Մենք կարող ենք բախվել սարքային, ծրագրային կամ այլ խնդիրների կամ կարիք ունենալ իրականացնելու այս կայքի հետ կապված տեխնիկական սպասարկում, ինչը կարող է հանգեցնել ընդհատումների, ուշացումների կամ սխալների։
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով, առանց Ձեզ ծանուցելու, փոխել, վերանայել, թարմացնել, կասեցնել, դադարեցնել կամ այլ կերպ փոփոխել այս կայքը։ Դուք համաձայնում եք, որ մենք որևէ պատասխանատվություն չենք կրում որևէ կորստի, վնասի կամ անհարմարության համար, որը պատճառվել է այս կայքի աշխատանքի ընդհատման կամ դադարեցման ընթացքում այն մուտք գործելու կամ օգտագործելու Ձեր անկարողությամբ։
Կիրառելի իրավունք
Սույն պայմանները և այս կայքի Ձեր օգտագործումը կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ առանց հաշվի առնելու դրա կոլիզիոն նորմերը։
Պատասխանատվությունից հրաժարում
Այս կայքը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» սկզբունքով։
Պատասխանատվության սահմանափակում
Մենք, ինչպես նաև մեր տնօրենները, աշխատակիցները կամ գործակալները, ոչ մի դեպքում պատասխանատվություն չենք կրի Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև որևէ ուղղակի, անուղղակի, հետևանքային, օրինակելի, պատահական, հատուկ կամ պատժիչ վնասի համար, ներառյալ բաց թողնված օգուտը, կորցրած եկամուտը, տվյալների կորուստը կամ այլ վնասներ, որոնք առաջացել են այս կայքի Ձեր օգտագործման արդյունքում։
Օգտատիրոջ տվյալներ
Մենք կպահպանենք որոշ տվյալներ, որոնք Դուք փոխանցում եք այս կայքին, այն կառավարելու նպատակով, ինչպես նաև այս կայքի Ձեր օգտագործմանը վերաբերող տվյալներ։ Թեև մենք պարբերաբար ստեղծում ենք տվյալների պահուստային պատճեններ (backup), Դուք միանձնյա պատասխանատու եք այն բոլոր տվյալների համար, որոնք փոխանցում եք կամ որոնք վերաբերում են այս կայքի միջոցով Ձեր իրականացրած ցանկացած գործողության։
Դուք համաձայնում եք, որ մենք որևէ պատասխանատվություն չենք կրում Ձեր առջև նման տվյալների կորստի կամ վնասման համար, և Դուք հրաժարվում եք նման տվյալների կորստից կամ վնասումից բխող՝ մեր դեմ հայց ներկայացնելու ցանկացած իրավունքից։
Էլեկտրոնային հաղորդակցություն, գործարքներ և ստորագրություններ
Այս կայք այցելելը, մեզ էլեկտրոնային նամակներ ուղարկելը և առցանց ձևեր լրացնելը էլեկտրոնային հաղորդակցություն են։ Դուք համաձայնում եք ստանալ էլեկտրոնային հաղորդագրություններ և համաձայնում եք, որ բոլոր համաձայնագրերը, ծանուցումները, բացահայտումները և այլ հաղորդագրությունները, որոնք մենք Ձեզ տրամադրում ենք էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստով և այս կայքում, բավարարում են այդպիսի հաղորդագրությունների գրավոր ձևի վերաբերյալ ցանկացած իրավական պահանջ։
Դուք համաձայնում եք էլեկտրոնային ստորագրությունների, պայմանագրերի, պատվերների և այլ գրառումների օգտագործմանը, ինչպես նաև մեր կողմից կամ այս կայքի միջոցով նախաձեռնված կամ կատարված գործարքների վերաբերյալ ծանուցումների, քաղաքականությունների և գրառումների էլեկտրոնային առաքմանը։
Այլ դրույթներ
Սույն պայմանները և մեր կողմից այս կայքում հրապարակված ցանկացած քաղաքականություն կամ գործառնական կանոն կազմում են Ձեր և մեր միջև ամբողջական համաձայնությունը և փոխըմբռնումը։ Մեր կողմից սույն պայմանների որևէ իրավունք կամ դրույթ չիրականացնելը կամ դրա կատարումը չպահանջելը չի նշանակում այդ իրավունքից կամ դրույթից հրաժարում։
Սույն պայմանները գործում են օրենքով թույլատրելի առավելագույն չափով։ Մենք կարող ենք ցանկացած ժամանակ մեր իրավունքներն ու պարտականություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց։ Մենք պատասխանատվություն չենք կրում մեր ողջամիտ վերահսկողությունից դուրս որևէ պատճառով առաջացած կորստի, վնասի, ուշացման կամ գործողություն չկատարելու համար։
Եթե սույն պայմանների որևէ դրույթ կամ դրա մաս ճանաչվում է անօրինական, առոչինչ կամ անկիրառելի, ապա այդ դրույթը կամ դրա մասը համարվում է սույն պայմաններից առանձնացված և չի ազդում մնացած դրույթների վավերականության և կիրառելիության վրա։
Սույն պայմանները կամ այս կայքի օգտագործումը Ձեր և մեր միջև չեն ստեղծում համատեղ ձեռնարկության, գործընկերության, աշխատանքային կամ գործակալական հարաբերություններ։ Դուք համաձայնում եք, որ սույն պայմանները չեն մեկնաբանվի մեր դեմ այն հիմքով, որ դրանք կազմվել են մեր կողմից։
Դուք հրաժարվում եք ցանկացած և բոլոր առարկություններից, որոնք կարող եք ունենալ սույն պայմանների էլեկտրոնային ձևի և կողմերի կողմից դրանք չստորագրված լինելու հիմքով։
Կապ մեզ հետ
Այս կայքի վերաբերյալ բողոքը լուծելու կամ դրա օգտագործման մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@ucgp.am հասցեով։