Բոլոր նախագծերը
Նախագիծ
Համախմբված հաշիվ-ապրանքագրեր և առցանց վճարային հարթակի ինտեգրում NetSuite-ում
NetSuite-ում համախմբված հաշիվ-ապրանքագրեր և առցանց վճարային հարթակի հետ ինտեգրում, որոնք ավտոմատացրին ֆինանսական գործընթացները։
- Աշխատածավալ
- 350 ժամ
- Համագործակցության մոդել
- Աութստաֆինգ
- Հաճախորդ
- ՓՄՁ
Նախագծի նպատակները
- Ներդնել համախմբված հաշիվ-ապրանքագրերի ֆունկցիոնալություն NetSuite-ում։
- Ինտեգրել NetSuite-ը առցանց վճարային հարթակի (OOP) հետ՝ ֆինանսական գործառնությունները պարզեցնելու համար։
Ինչ արեցինք
- NetSuite-ում ներդրեցինք համախմբված հաշիվ-ապրանքագրերի հուսալի համակարգ, որի շնորհիվ հաճախորդը կարող է մի քանի պատվերի համար ուղարկել մեկ ընդհանուր հաշիվ-ապրանքագիր։
- Մշակեցինք բարելավումներ, որոնք ապահովում են CBS-ների թե՛ ձեռքով, թե՛ ավտոմատ ստեղծումը՝ հաշիվ-ապրանքագրերի խմբավորում ըստ merchant_id-ի, մշակման հերթ, ձախողումների մասին ծանուցում էլեկտրոնային նամակով, ինչպես նաև չհաջողված գրառումների մատյաններ՝ դրանք կրկին մշակելու հնարավորությամբ։
- Վերափոխեցինք ինտերֆեյսը՝ այն դարձնելով ավելի ճկուն և հարմար։
- Կարգաբերեցինք մի շարք հատուկ սկրիպտներ և աշխատանքային հոսքեր՝ համախմբված հաշիվ-ապրանքագրերի ստեղծման գործընթացը բարելավելու համար։
- Իրականացրեցինք NetSuite-ի և OOP-ի ինտեգրումը։
- Նախագծեցինք արդյունավետ մեխանիզմ, որն իրական ժամանակում համաժամեցնում է ֆինանսական տվյալները NetSuite-ի և OOP-ի միջև։
- Կատարելագործեցինք Map/Reduce սկրիպտը, որը խմբաքանակներով մշակում և NetSuite է փոխանցում OOP-ի վճարային տվյալները։
- NetSuite-ում առկա հաշիվ-ապրանքագրերի և վճարումների գրառումները թարմացրեցինք՝ համապատասխանեցնելով դրանք համախմբված հաշիվ-ապրանքագրերի և OOP ինտեգրման նոր կարգավորումներին։
- Ներդրեցինք ծանուցումների համակարգ, որը հետևում է ուշացած վճարումներին և հաշիվ-ապրանքագրերին ու տեղեկացնում պատասխանատու թիմին։
Արդյունքները
Ֆինանսական գործընթացների ավտոմատացման շնորհիվ ընկերությունը կրճատեց իր ծախսերը։
Նախագծի թիմը
1 ավագ NetSuite ծրագրավորող
Հաճախորդ
Էլեկտրոնային առևտրի ընկերություն՝ 100+ աշխատակցով
Ձեզ նմանատիպ նախագի՞ծ է պետք
Ամրագրեք անվճար 30 րոպեանոց խորհրդատվություն, և մենք կբացատրենք, թե ինչպես կմոտենանք դրան։